ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Չինաստանի սահմանափակ կարողություններով անձանց պարի և երգի համույթը

Չինաստանի սահմանափակ կարողություններով անձանց պարի և երգի համույթը
11.06.2016 | 15:23

«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2012-2016 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագրի շրջանակներում Հայաստանում անցկացվում են Չինաստանի մշակույթի օրեր:

Մշակույթի օրերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Չինաստանի սահմանափակ կարողություններով անձանց պարի և երգի համույթի «Իմ երազանքը» խորագրով համերգային ծրագրով: Նշյալ համույթը ստեղծվել է 1987-ին: Իր տեսակի մեջ եզակի այս կոլեկտիվը յուրաքանչյուր տարի հանդես է գալիս ավելի քան 150-ից ավելի ներկայացումներով:

Չինաստանի սահմանափակ կարողություններով անձանց պարի և երգի համույթը շրջագայել է 60-ից ավելի երկրներում՝ ընդգրկելով աշխարհի գրեթե բոլոր մայր ցամաքները՝ Ասիա, Ամերիկա, Եվրոպա, Աֆրիկա: Անվանի կոլեկտիվի խաղացանկում ընդգրկված են ձայնային և գործիքային կատարումներ, Արևելքի և Արևմուտքի ազգերի պարեր, բալետ, լատինական պար, Պեկինի օպերա, պարային և երաժշտական դրամա:

Դիտվել է՝ 1536

Մեկնաբանություններ